Լրահոս

06.02.2012 14:32


Սամվել Նիկոյանն անդրադարձել է ԲՀԿ պահվածքին

Սամվել Նիկոյանն անդրադարձել է ԲՀԿ պահվածքին

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն անդրադարձել է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» փաթեթի տապալմանը և դրան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության չմասնակցելուն։

–Ինձ համար անհասկանալի էր մեր գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» մոտեցումը, որովհետև կոալիցիոն կառավարություն ենք կազմել, այսքան տարի միմյանց հետ աշխատել ենք, ունեցել ենք խնդիրներ, քննարկել ենք, բայց պետության համար կարևոր այս նախագծի հարցում նման դիրքորոշումը, այսինքն՝ բոյկոտելն ինձ համար անհասկանալի է։ Կառավարությունը կոլեգիալ մարմին է, որի կազմում նաև կան մեր գործընկեր ԲՀԿ–ի նախարարները։ Այնտեղ ես չեմ լսել, որ նախարարները դեմ են քվեարկել և դեմ արտահայտվել, իսկ այստեղ նույն կուսակցության խմբակցությունը բոյկոտեց։ 

Նիկոյանն ավելացրել է նաև, որ սա այնքան կարևոր նախագիծ է, որ նորի՛ց է բերվելու խորհրդարան։

Լրագրողների մյուս հարցերին, սակայն, Սամվել Նիկոյանը չի պատասխանել, քանի որ գնացել է նիստերի դահլիճում ԱԺ հյուրընկալված ուսանողների հետ լուսանկարվելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը